Գլխավոր Без рубрики Կենտրոնի փոխթաղապետին ու գլխավոր մասնագետին մեղադրանք առաջադրվեց

Կենտրոնի փոխթաղապետին ու գլխավոր մասնագետին մեղադրանք առաջադրվեց

0

Երեկ տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի գործով Երևանի Կենտրոնի փոխթաղապետ Արմեն Ազիզյանին ու գլխավոր մասնագետ Արման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել:Այս մասին հայտնում է`«Հայկական ժամանակ»-ը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց, որ Կենտրոնի փոխթաղապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ. Ք. Օ. 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով), իսկ աշխատակիցը մեղադրվում է ՀՀ Ք. Օ. 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

«Դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քրեական գործի շրջանակներում ինտենսիվ կերպով անհրաժեշտ գործողությունները կատարվում են՝ դեպքի հանգամանքների և դրա մասնակիցների շրջանակի բացահայտման ուղղությամբ:»,-ասաց Գոռ Աբրահամյանը:

Հարցին, թե ինչ խափանման միջոց է ընտրված երկուսի նկատմամաբ, Գլխավոր խորհրդականն ասաց՝  լուծման փուլում է, լրացուցիչ կտեղեկացնեն:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել