Գլխավոր Հասարակություն Ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա. ծանր հանցագործության մեջ հետախուզվողը առևանգել էր իրեն...

Ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա. ծանր հանցագործության մեջ հետախուզվողը առևանգել էր իրեն տեղափոխող ավտոմեքենան ու վնասել մի քանի ավտոմեքենաներ

0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 11-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի և Շենգավիթի, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են ոստիկանական հատուկ օպերացիա, որը կրել է «Հետախուզվողը չի կարող երկար մնալ թաքնված» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Մինասյանը Արտաշատ քաղաքից Toyota մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղևորություն է վերցրել դեպի Երևան։  Ոստիկանները օպերատիվ ձևով կատարում են անրաժեշտ դարանակալումներ, ու արդեն կասկածյալը տաքսի ավտոմեքենայով նախ հայտնվում է Արտաշատի ոստիկանների (Արտաշատի ոստիկանապետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ) տեսադաշտում, ու արդեն, երբ Toyota-ն մոտենում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցի 100 հասցեի դիմացի հատված, ՃՈ ծառայողը կանգնեցնում է ավտոմեքենան և պահանջում, որպեսզի վարորդը ներկայացնի ավտոմեքենայի փաստաթղթերը։

Վարորդը իջնում է ավտոմեքենայից ու երբ մոտենում է ՃՈ ծառայողին, ավտոմեքենան առևանգվում է ու սկսվում է իսկական կինո. հետապնդում են առևանգվող ավտոմեքենան, ով ընթացքում վնասում է մի քանի ավտոմեքենաներ, սակայն առևանգիչը չի կարողանում դիմել փախուստի. հայտնվում է ոստիկանների շրջափակման մեջ, ու ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում առևանգված ավտոմեքենան վարած Վ. Մինասյանը վնասազերծվում և բերման է ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։ Նա Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Այվազյանի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր։ Նա կասկածվում է Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլի» անդամ Արտակ Հարությունյանի եղբորը՝ 33-ամյա Պետիկ Հարությունյանին, դանակահարելու, նրա Porsche Cayenne-ն առևանգելու մեջ։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել