Marzer.am-ի տեղեկություններով վաղ առավոտից լարվածություն է նկատվում հայ ադրբեջանական սահմաններին մասնավորապես հակառակորդը ակտիվություն է ցուցաբերել Տավուշի Բերդի տարածաշրջանի ուղղությամբ,ինչպես նաև Վայոց ձորի և Սյունիքի սահմաններին:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը marzer.am-ի հետ զրույցում նշել է,որ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել և իրավիճակը հանգիստ է:
Մամուլի հրապարակումների համաձայն Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում լուրջ լարվածություն է ստեղծվել:
Որոշ լրատվականներ հղում անելով իրենց աղբյուրներին նշում են,որ իրավիճակը լարված է Վայոց ձորի և Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածներում :
Marzer.am-ը վաղ առավոտվանից փորձում է պաշտոնական մեկնաբանություն ստանալ ՊՆ Տեղեկատվության վարչության պետ Գևորգ Ալթունյանից,ով մինչ այս պահը մեր զանգերին չի պատասխանում:
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ գրել է թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանը անցել է ևս 3 կմ առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր:
«Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։
Սեւ լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել եւ կանգնել։ Եթե GPS-ով Սեւ լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնեալ համարում, որ որոշել են հասնել մինչեւ բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք Սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,- գրել է նա։




