Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
«Այսօր եկել է COVID-19-ի դեմ Ժնևի համալսարանական կլինիկայում պատվաստվելու իմ հերթը։ Պատվաստանյութերը կյանքեր են փրկում։ Շատ կարևոր է դրանք հնարավորիս շուտ բոլոր երկրներ հասցնելը»,-գրել է նա իր թվիթերյան էջում՝ կոչ անելով անպայման ստանալ պատվաստում այն երկներում, որտեղ պատվաստանյութերը հասանելի են։
ԱՀԿ ղեկավարը չի հստակեցրել, թե որ պատվաստանյութն է ընտրել։