
Երեկ՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, ճակատ-ճակատի բախվել են BMW և KIA մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տւժածներ չկան։ Այս մասին հայտնում է`shamshyan.com-ը:
Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեուչներ Տիգրան Մաղզանյանն ու Սամվել Ղարիբյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է՝ եղել են սթափ։