Գլխավոր Արտակարգ Արտակարգ դեպք Երևանում. Հերացու թունելից Խանջյան թունել տանող հատվածում հրդեհ է բռնկվել...

Արտակարգ դեպք Երևանում. Հերացու թունելից Խանջյան թունել տանող հատվածում հրդեհ է բռնկվել Mercedes-ում, օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները

0

Երեկ՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Հակոբ Մաշչյանի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածի սկզբնամասում՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է`shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի վարորդ Ստեփան Ասոյանի հետ մարել են ավտոմեքենայի բեռնախցիկում առաջացած կրակը։

Ըստ նախնակման տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել