Գլխավոր ԵՐԵւԱՆ Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքի գործով ձերբակալված աշխատակիցը ազատ է արձակվել

Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքի գործով ձերբակալված աշխատակիցը ազատ է արձակվել

0

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մերժել է Կենտրոնի թաղապետարանի ծեծկռտուքի գործով մեղադրվող կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

Այսպիսով, Դավոյանը, որը ձերբակալվել էր մայիսի 11–ին, ազատ է արձակվել: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ կալանքի միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

Դավոյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է որպես զենք օգտագործվող առարկայի գործխադրմամբ):

Մեր հարցին, ընդունու՞մ է առաջադրվող մեղադրանքը, թե՝ ոչ, Ալեքսանյանը պատասխանեց՝ դեպքն ընդունում է, բայց մեղադրանքը՝ ոչ. «Համաձայն չենք արարքի քրեաիրավական որակման հետ»,-հավելեց պաշտպանը:

Հիշեցնենք, այս գործով անցնում է նաև Կենտրոնի փոխթաղապետը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, սակայն որոշում դեռ չկա: Նրան էլ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով):

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել