Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՀՀ պետական սահմանը պահպանվել է․ Սանոսյանը Գեղարքունիքի մարզից մանրամասներ է հայտնում

ՀՀ պետական սահմանը պահպանվել է․ Սանոսյանը Գեղարքունիքի մարզից մանրամասներ է հայտնում

0

Սահմանագծի փոփոխությունից հետո Գեղարքունիքում կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները շատ բարդ են, և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես են անում։ Այս մասին հայտնում է`armtimes.com-ը: Այսօր Կառավարության նիստից առաջ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Հայաստանի պետական սահմանը պահպանվել է՝ մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որը մերոնք պնդում էին, որ պետք է այդ հատվածից ներս նստեն, որն ընթացքում կարգավորվեց: Երեկ ես եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, և մեր Զինված ուժերը աշխատում է, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին»,- նշեց Սանոսյանը։

Մարզպետը վստահեցրեց, որ մարզում այս պահին սահմանների հետ կապված խնդիր չկա, իրավիճակը Սյունիքի հետ համեմատելի չէ, իսկ բնակիչների անհանգստությունը, ըստ մարզպետի, ավելի շատ տարածվող կեղծ լուրերի հետևանք է։

«Ես երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, հեց այդ հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են տարվում։ Մեր զինված ուժերը ներկա են, քարտզները կան։ Սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբերին»։

Հարցին, թե բնակիչներին, կարո՞ղ եք ասել, որ վիճակն անվտանգ է՝ լարվածություն, ագրեսիա  չկա, Սանոսյանը պատասխանեց. «Բնակիչները տեսել են, որ վիճակը հանգիստ է, երեկ բնակիչներից շատ մարդ կար մեզ հետ, այնտեղ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ուղղակի բանակցում են իրար հետ՝ սահմանագիծը ճշգրտում են»:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել