Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Սիսիանի նմուշառված ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ, անհամապատասխանություն չկա. «Վեոլիա ջուր»

Սիսիանի նմուշառված ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ, անհամապատասխանություն չկա. «Վեոլիա ջուր»

0

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել Սիսիանում աղիքային վարակի դեպքերի մասին՝ նշելով, որ նմուշառված ջրում անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

«Ի պատասխան Սիսիանում աղիքային վարակի դեպքերը մատակարարվող խմելու ջրի որակով պայմանավորող որոշ լրատվամիջոցների հրապարակումների՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հարկ է համարում հայտնել հետևյալը:

Ստացված ահազանգի հետքերով, մայիսի 11-ին քաղաքի տարբեր վայրերից իրականացվել է ջրի արտապլանային նմուշառումներ: Ընկերության լաբորատորիայում կատարված հետազոտությունով ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ և որակին ներկայացվող պահանջներին անհամապատասխանություն չի արձանագրվել:

Հանրության շրջանում թյուրըմբռնումներից և տարատեսակ լուրերի տարածումից խուսափելու համար, ընկերությունը կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվության հրապարակումից»,- հայտնում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախորդ մի քանի օրերին Սիսիանում գրանցվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով 296 դեպք: Որպես թունավորման հիմնական վարկած էր նշվում ջուրը:

Մեկնաբանել