Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն հայրնիքի նահատակվեց Արտաշատ քաղաքի բնակիչ Էդգար Մարգարյանը։ Օրեր առաջ Արտաշատի Օրբելի 91 շենքի բակում տեղի ունեցավ խաչքար-հուշակոթողի բացում՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, նույն բակի բնակիչ, 19-ամյա Է. Մարգարյանի։ Այս մասին հայտնում է`shamshyan.com-ը:
Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, զինվորականներ, հերոսի հարազատները մանկության ընկերներն ու զինակիցները։ Միջոցառման ժամանակ ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչն ընթերցեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագիրը, ըստ որի հետմահու պարգևատրվում է «Մարտական ծառայության» մեդալով, որն էլ Արտաշատի համայնքապետ Կ. Բենիամինյանը հանձնեց հերոսի հորը:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: