Գլխավոր ԵՐԵւԱՆ Դատախազությունը ռազմական ոստիկանությանը հանձնարարել է պարզել Սյունիքի սահմանին տեղի ունեցած դեպքերը

Դատախազությունը ռազմական ոստիկանությանը հանձնարարել է պարզել Սյունիքի սահմանին տեղի ունեցած դեպքերը

0

ՊՆ ռազմական ոստիկանությանը պարզում է Սյունիքի սահմանին տեղի ունեցած իրադարձությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` Facebook-ի իր էջում գրառում անելով։

«Զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ»,–գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք` մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին ավելի քան 3,5 կմ մտել է Հայաստանի Հանրապետության տարածք։

Գիշերը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը ոտնձգություն որակեց ՀՀ սահմանների նկատմամբ:

Մեկնաբանել