Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին: Ըստ այդմ`
Կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներից քննություն կանցկացվի հունիսի 8-ին:
Օտար լեզուներից՝ հունիսի 11-ին:
Հայոց լեզու և հայ գրականությունից՝ հունիսի 15-ին:
Մաթեմատիկայից՝ հունիսի 18-ին:
Հայոց պատմությունից ու ֆիզիկայից՝ հունիսի 22-ին։
Քիմիայից ու ռուսաց լեզվից՝ հունիսի 25-ին:




