««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» գործող օրենքում կան մի շարք սահամանփակումներ, որոնք խոչընդոտում են անպտղությամբ տառապող բազմաթիվ զույգերին հասնել երեխա ունենալու իրենց երազանքին»: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը:
Առողջապահության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում գործող օրենքում: Այդ փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է թույլատրել նույն սեռի 3 երեխա ունեցող զույգերին, օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության դիմելիս, պլանավորել 4-րդ երեխայի սեռը՝ լինի աղջիկ, թե տղա: Սա, ըստ Նունե Փաշայանի, ուղղված է ընտանիքի բալանսավորմանը:
«Գործող օրենքում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայությանը դիմող զույգերից մեկը պետք է լինի երեխայի կենսաբանական ծնողը, սակայն հաջորդ փոփոխությամբ վերացվում է նաև այս սահմանափակումը: Կան ընտանիքներ, երբ ամուսիները՝ և կինը, և տղամարդը չունեն առողջ սեռաբջիջներ և որևիցե կերպ չեն կարող օգտվել նորից ծնող դառնալու հնարավորությունից: Օրենքի փոփոխությամբ, եթե կինն ունի առողջ արգանդ, ապա կարող է դիմել դոնորական սերմի և դոնորական ձվաբջջի միջոցով հղիանալու ծառայությունից օգտվելու համար»,- ներկայացրեց Փաշայանը:
Նունե Փաշայանի խոսքով, մեկ այլ կարևոր փոփոխություն է առաջարկվում: Երբեմն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող ընտանիքների մոտ ստացվում են ավելի շատ սաղմեր, քան նրանց անհրաժեշտ է: Դրանք կամ պահպանվում են տարիներ շարունակ կամ թափոնացվում են: Օրենքով նախատեսվում է այս ընտանիքներին հնարավորություն տալ նվիրաբերել սաղմերն այն զույգերին, որոնք դրանց կարիքն ունեն: Սակայն, Փաշայանը շեշտում է՝ օտարերկրացիներին արգելվում է տրամադրել սաղմիկները, բացառությամն եթե անձը հայկական ծագում ունեցող օտարերկարցի է:
Այն կանայք, ովքեր ամուսնացած չեն, չունեն զուգընկեր և առողջական խնդիրներ, նրանք նոր փոփոխությամբ ևս կարող են դիմել և օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայությունից:
«Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն էլ ասուլիսի ընթացքում նշեց՝ որ վաղուց էին սպասում դրանց, քանի որ պտղաբերության ցուցանիշը 1.6 է, ինչը շատ քիչ է:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




