
Ներկայումս բանակցային գործընթացը շարունակվում է, հուսով ենք այդ այն կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ։
«Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նա տեղեկացրել է, որ հայկական կողմից այս պահին բանակցում են ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալը, կորպուսի հրամանատարներ, ներկայացուցիչներ ռուսական եւ ադրբեջանական կողմից: ա

Ըստ Խաչատրյանի՝ բանակցությունները միայն Սեւ լճի վերաբերյալ չեն ընթանում, այլ այն վայրերի, որտեղ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մուտք են գործել։ «Ամբողջ բանակցությունները վերաբերում են այդ գործընթացներին, եւ հուսով ենք, որ ադրբեջանական կողմն անհապաղ կկատարի հայկական կողմի պահանջները»,– ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է այդ տարածքներում չեզոք գոտիներ ստեղծվեն՝ Խաչատրյանը պատասխանեց․ «Ընդհանրապես չեզոք գոտին շատ արդյունավետ միջոց է հակամարտող կողմերի միջև հրադադար պահպանելու համար, բայց չեզոք գոտին չպետք է լինի միայն ՀՀ հողերի հաշվին, դա միանշանակ ընդունելի չէ։ Եթե ստեղծվի չեզոք գոտի, դա պետք է իրականացվի նաև Ադրբեջանի տարածքի հաշվին»։
Սահմանի կահավորված չլինելու մասին հարցին պատգամավորն այսպես պատասխանեց. «Իհարկե չենք կահավորել, դուք պատկերացնո՞ւմ եք այս ծավալի սահման եւ ձմեռային պայմաններում այն կահավորել, դուք հասկանո՞ւմ եք ինչ է կահավորելը»:
Խոսելով այն մասին, թե ինչ է լինելու, եթե բանակցություններն արդյունք չտան՝ Խաչատրյանն ասաց, որ այդ դեդպքում մեր պատկան մարմիններն այլ միջոցառումներ ստիպված կլինեն իրականացնել, այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակում. «Հարկադիր ուժի կիրառմամբ ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի հայկական տարածքից»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ դրա հետեւանքները պետք է հաշվարկեն զինվորականները:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: