Գլխավոր ԵՐԵւԱՆ Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքից հետո ձերբակալված փոխթաղապետ Արմեն Ազիզյանն ազատ է արձակվել

Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքից հետո ձերբակալված փոխթաղապետ Արմեն Ազիզյանն ազատ է արձակվել

0

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Ազիզյանին կալանավորելու միջնորդությունը:

Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Ազիզյանի փաստաբան Գոռ Սաղոյանից: Փաստաբանը հայտնեց, որ դատավոր Վահագն Մելիքյանը Արմեն Ազիզյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել: Իսկ կալանավորելու միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

Կենտրոնի փոխթաղապետին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով):

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել