Գլխավոր Без рубрики ԿԸՀ կայքում հրապարակվել է ընտրողների թիվը. 2018-ի համեմատ այն աճել է

ԿԸՀ կայքում հրապարակվել է ընտրողների թիվը. 2018-ի համեմատ այն աճել է

0

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է ոստիկանության տեղեկանքը ՀՀ ընտրողների քանակի վերաբերյալ:

Ընտրողների ընդհանուր թիվը, այսպիսով, 2 միլիոն 583 հազար 823 է: Ամենամեծ թվով ընտրողներն ունի Երեւանը՝ 855 հազար 631: Երեւանին հաջորդում է Կոտայքը՝ 242 հազար 490 ընտրողով: Ամենափոքր թվով ընտրողներն ունի Վայոց ձորը՝ 45 հազար 791:

Նշենք, որ 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 2 միլիոն 573 հազար 779 էր:

Մեկնաբանել