Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Խոշոր քարաթափում հայ-իրանական սահմանի Մեղրիի լեռնանցքի հատվածում. ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

Խոշոր քարաթափում հայ-իրանական սահմանի Մեղրիի լեռնանցքի հատվածում. ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

0

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357.5 կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում և քարաթափում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման ու  քարաթափման հետևանքով մոտ 50 մետր երկարության և 6 մետր լայնության ճանապարհն ամբողջովին փակվել է, և երթեևկությունը դադարեցվել է։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Օպերատիվ են գործել նաև Մեղրիի Ճանշինի աշխատակիցները, ովքեր պետի գլխավորությամբ արդեն աշխատանքներ են կատարում հատուկ տեխնիկայով ճանապարհը բացելու ուղղությամբ։ Տեղում նաև պարզվում է՝ արդյո՞ք նշված դեպքի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Ստուգվում է նաև, թե արդյո՞ք թափված քարերի տակ քաղաքացի կամ ավոտրանսպորտային միջոց կա, թե ոչ։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել