
Մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 220.729-ի, որոնցից 208.100-ն` առողջացած, 4.314-ը` մահվան ելքով:
Երեկվա դրությամբ առողջացել է 636, մահացել՝ 13 մարդ:

Ըստ Առողջապահության նախարարության, նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1058 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7.257 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել 1.033.513 թեստավորում: Երեկ կատարվել է 3178 թեստավորում: