
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Մեղրի-Քաջարան հատվածը դարձել է միակողմանի անցանելի:

Մայիսի 15-ին, ժամը 09։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի – Քաջարան հատվածի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։
«Մեղրի ՃՇՇ» ՍՊԸ-ից տեղեկացնում են, որ հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1000 խմ)՝ ժայռաբեկորների և հողային զանգվածի, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի անցանելի։
Փրկարարների օգնության կարիք չի եղել։ Ժամը 09:20-ից «Մեղրի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցներն իրականացնում են մաքրման աշխատանքներ։
Ավելի վաղ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացրել էր, որ մայիսի 15-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) տեղի է ունեցել քարաթափում՝ 1000 խորանարդ մետր ծավալով։ Ճանապարհահատվածը դարձել էր երկկողմանի փակ: