ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Դիլիջանում մասնակցում է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումին։
Այս մասին Քերոբյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Չափազանց կարևոր և արդիական եմ համարում Հայաստանը ժամանակակից արդյունաբերական ու գիտահեն պետություն դարձնելուն ուղղված նմանատիպ քննարկումները։
Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետության կողմից պետք է դիտարկվի որպես ազգային հարստություն, քանի որ դրանով է կանխորոշվում մեր երկրի ապագան։
Ֆորումը կազմակերպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մեր գործընկերները»,-ասված է գրառման մեջ։