Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը կենտրոնացումն է Երևանում, և այսօր...

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը կենտրոնացումն է Երևանում, և այսօր մենք պետք է այդ խնդիրը արմատապես լուծենք». Հայկ Չոբանյան

0

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում պետք է լինեն հարկային որոշակի ռեժիմներ, որ մասնագետները շահագրգռված լինեն  գնալ մարզեր։ Այդ մասին այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ  Դիլիջանում անցկացվող  «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումի շրջանակներում։

Aravot.am – ի հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը։

«Նմանատիպ հարթակները ամենաարդյունավետ հարթակներն են մեր առջև կանգնած խնդիրները ձևակերպելու և դրանց լուծումները գտնելու համար,  որպեսզի խնդիրները քննարկենք ոչ թե մեր ստորաբաժանումների հետ, այլ քննարկենք ոլորտի իրական գործիչների և իրականացնողների հետ։ Նման միջոցառումների արդյունքը պետք է լինի գործողությունների ծրագիր նոր առաջարկությունները, որոնք պետք է լինեն մեր սեղանին, որպես ռազմավարական փաստաթղթեր»,- նշել է Չոբանյանը։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել