Գլխավոր ԵՐԵւԱՆ Հրդեհ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հրդեհ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

0

Մայիսի 15-ին, ժամը 14։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

ԱԻՆ տեղեկատվությամբ, հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Մեկնաբանել