Գլխավոր Հասարակություն Մինչև 1 տարեկան երեխաների համար ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել...

Մինչև 1 տարեկան երեխաների համար ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է

0

Այն քաղաքացիները, որոնք կունենան պատշաճ պատվաստման  հավաստագիրը` կանաչ անձնագիրը, այսինքն` երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:

Պատվաստում չստացած քաղաքացիները ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստի արդյունքը հաստատող փաստաթուղթ:

«Մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է»,-ասված է գրառման մեջ:

Մեկնաբանել