SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարության հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի որոշմամբ որպես խափանման միջոց, բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրություն է վերցվել Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ժ. Գ-ի ամյա նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ ստորագրություն՝ չբացակայելու մասին որոշում է կայացվել այն բանից հետո, երբ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նա մայիսի 6-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո ոչ թե փախուստի է դիմել, այլ մտավախություն ունենալով, որ հնարավոր է՝ ավտովթարի վայրում տեղի կունենար վիճաբանություն, հաշվեհարդար կլինեն իր նկատմամբ, հեռացել է նշված վայրից, այդ ընթացքում ահազանգել է 9-11 և դեպքի մասին տեղեկացրել, որից հետո ձեռք է բերել նախաքննությունը վարող քննիչի հեռախոսահամարը, զանգահարել է նրան և հայտնել, որ Opel-ը վարել է ինքը և գալիս է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
Ճանապարհին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները նկատում են որոնվող Opel-ը, ով նրանց հետ գալիս է բաժին, որտեղ էլ ոստիկանները արձանագրություն են կազմում, որ իրեն բերման են ենթարկել, մինչդեռ պարզվել է, որ Ժ. Գ-ն ինքն է ահազանգել 9-11՝ իր հետ ոստիկանություն բերելով նաև Opel մակնիշի ավտոմեքենան, որով բախվել է Газель-ին, Газель-ն էլ, իր հերթին, բախվել է MAN մակնիշի բեռնատարին, ինչի հետաևաքով էլ Газель-ի ուղևորուհին տեղում մահացել է։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




