Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սյունիքում երեկ կատարվածի փաստով հարուցված քր. գործով կա 1 ձերբակալված, հարցաքննվել են...

Սյունիքում երեկ կատարվածի փաստով հարուցված քր. գործով կա 1 ձերբակալված, հարցաքննվել են մի շարք անձինք. Քննչական կոմիտե

0

Սյունիքում մայիսի14-ին տեղի ունեցած ակցիայի մեկ մասակից ձերբակալվել է: Եվս 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«2021թ. մայիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում, հասարակական վայր հանդիսացող Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ բնակավայրի բենզալցակայանի դիմացի ճանապարհահատվածում մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով համայնքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, իսկ նրա կողմնակից մյուս 7 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է»:

Նշենք, որ ձերբակալվածը հանրության շրջանում Մոնախ անունով հայտնի Արթուր Այվազյանն է:

Մեկնաբանել