ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Գյումրիում մասնակցել է ժամանակակից «Դիստրիկտ» թաղամասի հիմնադրման մեկնարկի միջոցառմանը։
Այստեղ կգործեն հայ-չինական կենտրոն, նորագույն ստարտափ ընկերություններ, կլինեն թեթև արդյունաբերության գոտի, բնակելի, գյուղատնտեսական, արվեստի և սպորտի հատվածներ, արևային պանելների այգի եւ փոքր հյուրատներ։
Նախագծի առաջին փուլը տևելու է 3 տարի և կատարվելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար ներդրում:
«Դիստրիկտն» իր տեսակի մեջ կլինի առաջին բնակելի թաղամասը, որը եզակի տեխնոլոգիայի վրա հիմնված ձեռնարկատիրական էկոհամակարգ է և խթանում է նորարարությունը, ապահովում է իր բնակիչների պատշաճ և կայուն ապրուստը և ունի դրական սոցիալ-տնտեսական և էկոլոգիական ազդեցություն Գյումրու վրա։
Ես հավատում եմ, որ Գյումրին կարող է դառնալ հրաշալի տեղ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար։ Բոլորը գիտեն, որ գյումրեցիները տաղանդավոր, ստեղծագործ մարդիկ են, և ես իմ առաքելությունը տեսնում եմ մարդկանց այդ հզորությունը և էներգիան պարգևելու մեջ, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս լավ ստեղծագործել և արարել»,-ասել է Վահան Քերոբյանը:




