Գլխավոր ԵՐԵւԱՆ Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումն ուժգնացնելու...

Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումն ուժգնացնելու համար

0

«Քիչ առաջ նամակներով դիմեցի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ղեկավար կազմին և պատգամավորներին՝ կոչ անելով մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ դա կնպաստի ադրբեջանցի զինվորներին ՀՀ ինքնիշխան տարածքից անհապաղ դուրս բերմանը և հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

«Բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները մեծացնելը կարևոր գործիք է՝ հարցի շուտափույթ կարգավորման համար»,-գրել է պատգամավորը։

 

Մեկնաբանել