Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին...

Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին տեղի ունեցավ ըմբշամարտի հուշամարցաշար. (ՖՈՏՈ)

0

Մայիսի 12-ին Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի՝ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան հուշամրցաշար։ Shamshyan.com-ի փոխանցմամբ  մրցաշարը նվիրված էր 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Հուշամրցաշարին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի և քաղաքների թվով 200 պատանի ըմբիշներ։

Հուշամրցաշարին ներկա էին զոհված զինծառայողների հարազատները,  մարտական ընկերներն ու զինակիցները։ Հուշամրցաշարի կազմակերպիչների նպատակներից մեկը նաև այն էր, որ նման միջոցառումներով միշտ հիշեն և բարձր գնահատեն հերոսների հիշատակը, հերոսներ, ովքեր նահատակվեցին հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել