Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Կապանի մի հատվածի գազամատակարարումը

Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Կապանի մի հատվածի գազամատակարարումը

0

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբուրջ բանավանի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Մեկնաբանել