«Ունենք կաթվածահար պետություն, որն ունակ չէ ապահովել երկրի, ամբողջ հասարակության անվտանգությունը»,-«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ահազանգեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Նա մտահոգություն հայտնեց՝ ՀՀ գլխավոր օրենքները չեն կատարվում, հատկապես Զինված ուժերի պարտականությունները:
Նա մանրամասնեց. «6-րդ օրն է դիվերսիոն խումբ կամ ահաբեկիչներ են ներթափանցել ՀՀ տարածք, փոխանակ անեն այն, ինչ օրենքով պահանջվում է, այդ խմբերին չեզոքացնեն, հայտնվել ենք մի իրավիճակում, որը շատ նման է Քենեդիի հայտնի խոսքերին: Իր երդմնակալության օրը, Քենեդին հայտարարեց՝ Աստված տա Ամերիկան երբևէ չվախենա բանակցություններից և հանկարծ այնպես չլինի, որ բանակցի վախից դրդված: Այսօր մենք երկրորդ իրավիճակում ենք: Մինչև սեպտեմբերի 27-ը ՀՀ-ն երբևէ չի վախեցել բանակցություններից, դրանից հետո բանակցում է վախից դրդված»:
Մանրամասները`a1plus.am-ի տեսանյութում: