Գլխավոր ԵՐԵւԱՆ Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահի հետ քննարկել է սահմանային իրավիճակը

Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահի հետ քննարկել է սահմանային իրավիճակը

0

Կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը այս պահին:

Նասրուլլո Մախմուդզոդան կարևորել է հարցի խաղաղ կարգավորումը և պատրաստակամություն հայտնել աջակցել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների իրագործման ուղղությամբ:

Արմեն Գրիգորյանը կարևորել է մայիսի 19-ին անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որպես սույն խնդրի քննարկման նպաստավոր հարթակ:

Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն որևէ փաստական հիմք չունեն՝ այս առումով կարևորելով ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ ու լրիվ դուրսբերումը այդ տարածքներից:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել