Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Խծաբերդի մարտերում զոհված ինը զինծառայող հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով

Խծաբերդի մարտերում զոհված ինը զինծառայող հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով

0

Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով  հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

Հերոսացած զինծառայողների պարգևները Սարդարապատի հուշահամալիրում այսօր նրանց ընտանիքի անդամներին է հանձնել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Ֆեյսբուքի իր էջում մարզպետը գրել է.

«Հերոսացած զինծառայողների պարգևները Սարդարապատի հուշահամալիրում այսօր հանձնել եմ նրանց ընտանիքի անդամներինէ իմ խոնարհումը հայտնելով իրենց զավակների հիշատակի առջև և վերահաստատելով միշտ իրենց կողքին լինելու իմ պատրաստակամությունը:

Պարգևները հանձնելուց հետու հարգանքի տուրք ենք մատուցել Արցախյան հերոսամարտերում  զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին»:`

Մեկնաբանել