Այսօր, մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 108 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota մակնիշի և Howo մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։
Shamshyan.com -ի փոխանցմամբ վթարի հետևանքով 3 հոգի ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Միքայելյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանը, Նաիրի Գասպարյանն ու Սեթ Մելիքսեթյանը։ Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։ Totota-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




