Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Կորոնավիրուս 212 նոր դեպք, մահացել է 17 մարդ

Կորոնավիրուս 212 նոր դեպք, մահացել է 17 մարդ

0

Հայաստանում մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 212 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221139 դեպքի: Այս մասին  հայտնում է  ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1042821 վերջին մեկ օրում` 3771 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 6507 պացիենտ. Մեկ օրում նվազել է 128-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 209222 անձ` վերջին մեկ օրում 323 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4346 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1064 է:

Մեկնաբանել