
Երեկ՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ-ին բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 27-ամյա Սերոբ Մինասյանի վարած Mecedes և 40-ամյա Արմեն Անտոնյանի վարած Audi մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ բախման հետևանքով Audi-ն գլխիվայր շրջվել է, իսկ Ա. Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: