ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ արտահերթ քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը, հայտնում է РИА Новости-ն:
«Ուզում եմ ասել, որ երեկ մենք սկսեցինք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը ոչ ֆորմալ ռեժիմով», – Դուշանբեում Տաջիկստանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում քիչ առաջ ասել է Լավրովը:
«Եվ երեկ երեկոյան կազմակերպված հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք մեր հայ գործընկերների խնդրանքը: Այս խնդրանքին համապատասխան, մենք քննարկեցինք իրավիճակը Երևանի և Բաքվի հարաբերություններում», – հավելել է նա՝ այլ մանրամասներ չհաղորդելով: