Գլխավոր ԵՐԵւԱՆ Արման Թաթոյանը՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել ադրբեջանական զինծառայողների կողմից Հայաստանի...

Արման Թաթոյանը՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել ադրբեջանական զինծառայողների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք անօրինական ներխուժման փաստերը

0

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել եմ հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել եմ 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«ԵԽ հանձնակատարին եմ ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները  միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Թաթոյանը:

 

Մեկնաբանել