Գլխավոր Արտակարգ Արտակարգ դեպք Լոռու մարզում. 28-ամյա երիտասարդը Վանաձորում՝ էլեկտրաբաշխիչ կայանում աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել...

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 28-ամյա երիտասարդը Վանաձորում՝ էլեկտրաբաշխիչ կայանում աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել է. (ՖՈՏՈ)

0

Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ էլեկտրահարված այրվածքային մակերեսներով իրենց  մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com -ի  հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը և ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ։  Ոստիկանները պարզել են, որ էլեկտրահարված քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Նարեկ Նիկոլյանն է, որ էլեկտրահարվել է Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի 1/3 հասցեի դիմաց գտնվող թիվ 13 էլեկտրաբաշխիչ ենթակայանում աշխատանքներ կատարելիս։ Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել