Ֆեյսբուքյան օգտատեր, մասնագիտությամբ հոգեբան Դավիթ Համաբարձումյանը գրառում է կատարել․ «Ես սադրանքների տրվող տեսակ չեմ։
Ես եւ իմ ընտանիքը ծնվել, ապրել եւ ապրելու ենք պատմական Սյունիքում՝ մեր ծննդավայրում։
Ինչպես 90-ականներին՝ այնպես էլ քառօրյա պատերազմի ժամանակ ՝ առավել եւս 44 օրյա պատերազմի ողջ ընթացքում մենք չենք լքել մեր ծննդավայրը։
Հարցս ուղղում եմ ՀՀ տարածքային ամբողջականության եւ սահմանների անվտանգության երաշխավոր բոլոր պատկան մարմիններին՝ ԱԺ-ից կառավարություն՝ ի սեր Աստծո, կարո՞ղ էք ասել , թե սա իրականում ի՞նչ վիճակ է։
Ասեք նույնիսկ դառը ճշմարտությունը, բայց ճշմարտությունը ասեք։ Մեկնաբանեք կամ պարզաբանեք այս վիճակը։ Ես ՀՀ քաղաքացի եմ եւ պարտավոր եմ իմանալ նույնիսկ վատթարագույնը։
Ինձ լճերի մոտ կամուֆլյաժ-բոթասով նկարներ պետք չեն, ֆեյքերի նախկին-ներկա զառանցանքները պետք չեն։ Ինձ եւ ողջ գիտակից հանրությանը հետաքրքրում է երկրի իրական վիճակը։ Ըստ մամուլի Լեհաստանը իր քաղաքացիներին բան է զգուշացնում, ԱՄՆ-ն իր հերթին, մի բան էլ դուք զգուշացրեք, բայց իրականությունը՝ հերքեք կամ հաստատեք»։




