Այսօր` մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 118 կմ-ում բախվել են ВАЗ 2107 և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



