Գլխավոր ԵՐԵւԱՆ Ապատեղեկատվության դեմ պայքարում պետությունը պետք է ստանձնի նախաձեռնողականությունը և հանրությանը տրամադրի օբյեկտիվ,...

Ապատեղեկատվության դեմ պայքարում պետությունը պետք է ստանձնի նախաձեռնողականությունը և հանրությանը տրամադրի օբյեկտիվ, ճշգրիտ ինֆորմացիա ու գործի օպերատիվ. ՄԻՊ

0

Ճգնաժամային իրավիճակներում պետության հանրային հաղորդակցությունը կամ քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ ինֆորմացիոն դաշտում նախաձեռնությունը հենց սկզբից վերցնի իր ձեռքը։ Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է «Տեղեկատվությունը, հաղորդակցությունը և առողջապահական գրագիտությունը COVID-19 համավարակի պայմաններում» թեմայով միջազգային բարձրաստիճան միջոցառման ժամանակ, որը կազմակերպել է Եվրոպայի խորհուրդը և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ռուս.՝ МГИМО):

Պաշտպանի դիտարկմամբ, երբ պետությունը պասիվ է լինում նման իրավիճակներում,  ինֆորմացիոն վակուում է առաջանում, որը հետագայում լցվում է ապատեղեկատվությամբ, կեղծ ինֆորմացիայով, ինչն էլ հետագայում օգտագործվում է պետության դեմ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է պետություն-քաղաքացի ինֆորմացիոն կապի, նրանց միջև վստահություն ստեղծելու, իրավագիտակից հասարակություն ստեղծելու անհրաժեշտությունը։

Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարը, ՌԴ գործադիր, դատական իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անդամներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել