Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ «Գեղարոտ եւ Արագած-1 ՀԷԿ-երի պատճառով մեր հողերը ամայացել են, ջրի որակը փոխվել...

«Գեղարոտ եւ Արագած-1 ՀԷԿ-երի պատճառով մեր հողերը ամայացել են, ջրի որակը փոխվել է». Արագածոտնի մարզի բնակիչները ցույց են անում

0

Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում: Գյուղացիների մշակովի հողատարածքները 11 տարի է՝ անապատանում են Գեղահովիտ գետի վրա 2 փոքր՝ Գեղարոտ եւ Արագած-1 ՀԷԿ-երի աշխատանքի պատճառով: Այս մասին հայտնում է`aravot.am-ը:

Այս ՀԷԿ-երի գործունեությունից տուժում են Գեղարոտ գետահովտի տարածքում գտնվող Արագած, Ծաղկաշեն, Քուչակ, Վարդենուտ, Արայի, Ափնա եւ Հարթավան գյուղերը, որի բնակիչներն էլ այսօր ցույց էին անում եւ պահանջում դադարեցնել այդ ՀԷԿ-երի աշխատանքը: Բնակիչների պատմելով՝ ամբողջ բուսականությունը չորանում է, բերքը փչանում.

«Գեղարոտ գետում էնքան կարմրախայտ ձուկ կար, հիմա անգամ գորտ չկա: Ծառերը՝ 40-50 հատով՝ ամենքինս, չորացել են: Մարզպետն անձամբ է եկել, տեսել էդ վիճակը, տեսել էր, որ բերքը վերանում է: Բայց դե բոլորը խաբում են, մարզպետը խաբում է, երեւի կաշառվում ու խաբում են: Տղերքս ստեղ չեն, ես էլ թքեմ, գնամ, տներս առնող չկա, թե ծախեմ գնամ: Հիմա կաղամբ դնելու իսկական ժամանակն է, մարդիկ չեն դնում, որովհետեւ ամայացել է տարածքը»,-ասում էին գյուղացիները:

Արդեն քանի տարի է՝ բնակիչները բողոքում են, իրենց խնդիրը չի լուծվում: Շրջակա միջավայրի նախարարությանը նամակ էին գրել, 2019-ին համապատասխան մարմինները, որոնք ուսումնասիրել են ջրի որակը, փաստել են՝ առաջին ՀԷԿ-ից հետո դուրս է գալիս շատ վատ ջուր, իսկ երկրորդից՝ վատ, այսինքն, ինչպես ցույցի մասնակիցներն էին պատմում, գյուղատնտեսական աշխատանքների համար ոչ պիտանի:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

 

Մեկնաբանել