Թշնամին Սյունիքի մարզում 3-4 կիլոմետր առաջ է եկել, այնպես որ, շատ է մոտեցել Խոզնավար գյուղին։ 168.am-ի հետ զրույցում Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանն ասաց, որ իրավիճակի հետ կապված որևէ փոփոխություն չկա։ Միաժամանակ Խոզնավարի գյուղապետն իր զարմանքն արտահայտեց բանակցությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ, եթե թշնամին ներխուժել է պետական տարածք, նրա հետ ինչո՞ւ պետք է բանակցեն։
«Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, դրանց պետք է հավաքեին՝ տանեին ու լցնեին բերդերը։
Թշնամին ներխուժել է մեր երկիր, մենք ասում ենք՝ բանակցություններ հա բանակցություններ, դե թող գնան՝ բանակցեն։ Իմ երկիր, իմ տարածք են մտել, մի հատ էլ գնամ-բանակցեմ, որ դուրս գա՞ն։ Գնամ թուրքին խնդրեմ, ասեմ՝ մեկ կիլոմետր հետ գնա՞, իյա, ախպեր, իմ տարածք ինչի՞ են մտել, որ ես էլ գնամ բանակցեմ։ Մեծ ու փոքր պետք է զենք վերցնենք կանգնենք, կա՛մ մենք կկոտորենք, կա՛մ մեզ կկոտորեն, ես միայն սա կարող եմ ասեմ։ Կարդացեք նաև «Էդ մարդուն ասա՝ բոլորի կուսակցությունից եմ, բացի Նիկոլի»․ Խոզնավարի վարչական ղեկավար Դե, հիմա գյուղում մարդիկ իրենց աշխատանքին են։
Հիմա, օրինակ, ես ի՞նչ սրտով պետք է այդ լապատկան վերցնեմ, կամ գութանն ու տրակտորը վերցնեմ, գնամ դաշտ ցանքս անեմ, երբ թուրքը իմ գլխավերևում կանգնած է։ Մեզ մոտ ամենաբարձունքներին իրենք են նստած, դե պատկերացրեք, էլի, ինչ է կատարվում։ Ես չգիտեմ՝ ի՞նչ ենք անելու, մենք չորս կողմից շրջափակված ենք, մի կողմից է միայն մի թեթևակի ճանապարհ, Աստված չանի, եթե կռիվ լինի՝ կարող են մեր դեմը կտրեն, չթողնեն գոնե երեխեքին հանենք»,- շեշտեց Վարո Գրիգորյանը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։




