Գլխավոր Արտակարգ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Opel-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը «Աստղիկ» բժշկական...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Opel-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացավ. (ՖՈՏՈ)

0

Այսօր՝ մայիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հակոբյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու և Անդրանիկի փողոցների շրջանաձև խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ  վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։

Մեկնաբանել