Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունքիի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 65 կմ-ում բախվել են Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հովհաննես Մխիթարյանի վարած ВАЗ 21723 մակնիշի և Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Գևորգյանի վարած ЗИЛ մակնիշի՝ գազաբալոններով բարձված բեռնատարը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ բախման հետևանքով ВАЗ-ի վարորդն ու նրա ուղևորը տեղում մահացել են, նրանց մարմինները ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ջոկատի հրամանատար Սուրեն Մելիքյանի գլխավորությամբ և մոտեցրել «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



