Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ այդ օրը, ժամը 07։30-ի սահմաններում Հովտաշատ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Խաչիկ Վերանյանի վարած Mercedes մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Նարեկ Դոլունցի վարած Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Դոլունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:


