Գլխավոր Без рубрики Ադրբեջանը 20 օր անհիմն չի թույլատրել որոնողական աշխատանքներ իրականացնել. Արցախի ՆԳՆ-ն մանրամասներ...

Ադրբեջանը 20 օր անհիմն չի թույլատրել որոնողական աշխատանքներ իրականացնել. Արցախի ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

0

Շուրջ 20 օր պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված էին՝ չհիմնավորված պատճառներով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:

Նշենք, որ այսօրվանից վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:

Հարցին՝ ի՞նչ չհիմնավորված պատճառներ են եղել, Թադեւոսյանը պատասխանեց. «Շատ անգամներ ենք այդ ընթացքում բանակցություններ վարել (ադրբեջանական կողմի հետ,.-հեղ), սկզբում համաձայնվել են, հետո չեն համաձայնվել ու այդպես 20 օր տեւել է: Հետո արդեն սահմանային միջադեպերն են եղել Հայաստանում ու այդ ֆոնին չեն թողել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել»:

Նա նշեց, որ ռուսական կողմը, Արցախի ՆԳՆ-ն եւ ՊԲ-ն համատեղ բանակցությունների արդյունքում ի վերջո համաձայնություն են ձեռք բերել հակառակորդի հետ այսօրվանից դարձյալ որոնողական աշխատանքները իրականացնելու հարցում:

Մեկնաբանել