Գլխավոր ԵՐԵւԱՆ Եղանակային պայմանները հիշեցրին գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի մասին. Արտակ Մանուկյան

Եղանակային պայմանները հիշեցրին գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի մասին. Արտակ Մանուկյան

0

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական գանձնաժողովի  փոխնախագահ Արտակ Մանուկյանը երեկվա եղանակային պայմաններից հետո հիշեցրել է գյուղատնտեսության  ապահովագրության ծրագրի մասին և մանրամասներ ներկայացրել։

Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հիշեցնեմ այս կառավարության օրոք ներդրվեց գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը, որով պետությունը Էականորեն սուբսիդավորում է գյուղատնտեսի կողմից վճարված ապահովագրավճարը։ Որոշ տեղեկություններ ընթացքի մասին․

գարնանային ցրտահարության, կարկտահարության և հրդեհի ռիսկերի գծով 2020թ․ գյուղատնտեսական տարվա համար կնքվել է թվով 1546 ապահովագրության պայմանագիր։

2020 թվականին գրանցված ապահովագրական պատահարների հետևանքով ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրված տնտեսավարողներին վճարվել է շուրջ 151.3 մլն դրամի չափով ապահովագրական հատուցում:

2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար կնքված պայմանագրերի թիվը գրանցել է կրկնակիից ավելի աճ (3523 ապահովագրության պայմանագիր):

Պայմանագրերով ծածկված տարածքը ևս էականորեն ընդլայնվել է և կազմում է 7062 հա»։

Մեկնաբանել