Գլխավոր ԵՐԵւԱՆ Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

0

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետը նոր պաշտոն է ստացել` նշանակվելով  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Այս մասին ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

Հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնից»,– նշված է հրամանագրում։

Փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 21-ին։

Մեկնաբանել