Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները կիրակի օրը ապահովել են 80 ուխտավորների խմբի՝ Ամարասի քրիստոնեական վանք այցելության անվտանգությունը: Մարդիկ վանք են ժամանել Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղղությամբ:
Հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջապես հարևանությամբ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ամեն շաբաթ ապահովում են սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը:




